ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանում |aliq.ge|

aliq.ge։ Ամերիկայի միացյալ նահանգների կողմից Իրանի նկատմամբ նոր պատժաիջոցներ են սահմանվել՝ հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր դեպարտամենտը, պատժամիջոցների ազդեցությունը տարածվում է շինարարական սեկտորի և Իրանի կողմից ռազմական կամ միջուկային ծրագրերում օգտագործվող 4 նյութերի վրա։

Մասնավորապես՝ ինչպես մանրամասնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, պատժամիջոցներ են սամանվում կիսամշակված մետաղների, հումքի, գրաֆիտի, ածուխի, նաև ծրագրային ապահովման համար, եթե դրանք կարող են օգտագործվել Իրանում շինարարական արդյունաբերության մեջ։ Վերջինս պատժամիջոցներ կիրառելը բացատրել է այսպես՝ Իրանի շինարարական սեկտորը ուղիղ կամ անուղղակի վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, որը Վաշինտոնում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն