Ռազմատենչ հռետորաբանությամբ զուգորդված՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններն Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային:

 
«Այսօր ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ գրոհել է Սոթքի և Նորաբակի ուղղությամբ գտնվող հայկական մարտական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք  զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են»,- գրել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն