Բելգորոդի մարզի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կիևը հերթական փորձն է արել գրոհելու Ռուսաստանի տարածքը ինքնաթիռի տիպի անօդաչուով, այն ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին են հայտնել ՌԴ ՊՆ-ում։

«Սեպտեմբերի 2-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 12:45-ին, կանխվել է ՌԴ տարածքի նկատմամբ ինքնաթիռի տիպի անօդաչուով ահաբեկչական գործողություն իրականացնելու` Կիևյան ռեժիմի փորձը։ Ուկրաինական անօդաչուն ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում»,- նշել են գերատեսչությունում։

Առավոտյան Բելգորոդի մարզի տարածքում ուկրաինական երկու ԱԹՍ են որսացել։

Ավելի վաղ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգը անօդաչու է խոցել Բելգորոդի մարզի Գոլովչինո գյուղի շրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն