Ուզում եմ խնդրել բոլորին՝ ամենօրյա հասցեական գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տեսաուղերձով է հանդես եկել, որը ցուցադրվեց նաև այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին։
 
«265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամանակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։
 
Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր֊բոլորին՝ ամենօրյա հստակ և հասցեական գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»,- ուղերձում նշել է Գեղամ Ստեփանյանը:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն