2023-09-02-3b59ad92-02de-40af-9c38-ea75b4bf3cc3.jpeg

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն. ՀՀ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին  իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է.

«Եթե խաղաղության պայմանագիրը այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, այդ պայմանագիրը կլինի անիմաստ . սա է պատճառը, որ ցանկանում ենք ունենալ այնպիսի պայմանագիր, որը ձեր ասած երաշխիքը կտա: Մյուս կողմից` ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է` մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն