Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմում կա մեկ վիրավոր. Արցախի ՊՆ

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
 
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
 
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 
Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն