2023-09-03-56a6eb9e-929b-4763-94b1-c131abe1f7fb.jpeg

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի մի քանի դպրոցներում ուսումնական գործընթաց չի լինի` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ․ Արցախի ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի մի քանի դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։  Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։ Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով», – ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն