Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Աբդոլլահիան |factor.am|

factor.am: Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա պատմական տարանցիկ երթուղիների արգելափակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ․ հաղորդում է MEHR News լրատվական գործակալությունը։

«Եկել է ժամանակը թողնելու լարվածության և հակամարտությունների շրջանը և առաջ շարժվել դեպի Կովկասում խաղաղության և համագործակցության հաստատման շրջան։

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների արգելափակում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն