Սև ծովում ամերիկյան արտադրության չորս արագընթաց նավակ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Սև ծովում ամերիկյան արտադրության չորս Willard Sea Force արագընթաց նավակ է ոչնչացվել, որոնց վրա ուկրաինական դեսանտային խմբեր են եղել։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2023 թվականի սեպտեմբերի 4-ին գիշերը Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում Սևծովյան նավատորմի ռազմածովային ավիացիոն օդանավերն ուկրաինական դեսանտային խմբերով դեպի Ղրիմի ափերի մոտ Թարխանկուտ հրվանդանը շարժվող չորս ամերիկյան արտադրության Willard Sea Force արագընթաց նավակ են ոչնչացրել»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն