Ծիծեռնակաբերդի տարածքից 3 անձ բերման է ենթարկվել, այդ թվում՝ Հովսեփ Կուբատյանը

Բերման է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ, Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության (ղեկավարը՝ Հայկ Մարության) ընտրական ցուցակով առաջադրված Հովսեփ Կուբատյանը։ 

 «Ծիծեռնակաբերդում այգում նստելու համար ինձ տանում են ոստիկանություն` Մալաթիայի բաժին։ Ոչ մի օրինական պահանջ, ոչ մի հիմք», – գրել է Կուբատյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնել են, որ Ծիծեռնակաբերդի տարածքից 3 անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքը կատարելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով