Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն |news.am|

news.am: Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Ջիլի թեստը դրական է եղել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի գրավոր հայտարարության մեջ։

«Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր COVID-19 թեստ է հանձնել։ Նախագահի թեստը բացասական է եղել. այս շաբաթ նախագահը պարբերաբար թեստավորում կանցնի»,- ասաց նա։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Ասում էին, որ նա ուներ «թեթև արտահայտված ախտանիշներ»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով