Սեպտեմբերի 2-ին Մոնրեալում, Տորոնտոյում Վանգուվերում եւ Քեմբրիջում տեղի են ունեցել SOS Artsakh կարգախոսով բողոքի ցույցեր՝ ի զորակցություն 2022 թվկանաի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակաման մեջ հայտնված Արցախի անվեհեր ժողովրդին։ Այս մասին գրում է «Հորիզոն» շաբաթաթերթը։
«Մոնրեալում տեղի է ունեցել ինքնաշարժներով երթ, որը կազմակերպել է Քեպեգի Հայ Համայնքի Միացյալ Մարմինը։ Երթի մեկնարկը տրվել է Լավալի Հայ կենտրոնից և պատկառելի թվով ինքնաշարժերի մասնակցությամբ երթը շարունակվել է մինչև Մոնրեալի Dorchester square, ուր տեղի է ունեցել բողոքի ցույց:
Միացյալ մարմնի անունից խոսք է ասել կազմակերպիչ հանձնախմբից Շանթ Գարայեանը, որը հայերենև ֆրանսերեն իր ելույթներում դատապարտել է Ադրբեջանի իրագործած անմարդկայւն շրջափակումը և աշխարհով մեկ ցրված մեր հայ ժողովրդին լիակատար զորակցություն է հայտնել Արցախի մեր աներկյուղ ժողովրդին։
Այնուհետև ՀՅԴ ԳԵՄ-ի երիտասարդները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և թռուցիկներ են բաժանել անցորդներին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հորիզոն» շաբաթաթերթում