2023-09-05-ed9ed48d-390c-4145-a9a9-8b70c6600819.jpg

Ռուսաստանը պարզաբանում խնդրել է հայկական կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ․ Զախարովա

Ռուսաստանն արդեն պարզաբանում խնդրել է հայկական կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասել է Զախարովան։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ից Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Կառավարության լրատվականից՝ մանրամասներ չէին փոխանցել։ Մասնավորապես՝ պարզ չէ, թե արդյոք ուղարկված փաստաթղթում վերապահում կա կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն