ԵՄ դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին |1lurer.am|

1lurer.am: Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին: Այդ մասին նշված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում։

«Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր պարեկները դիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության վերաբերյալ իրադարձությունների մասին Եվրամիությանը զեկուցելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով