3 խմբակցություն Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, բացառությամբ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք»-ի, Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի ԱԺ։ «Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- նշել էր Հարությունյանը։ 

Արայիկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ Արցախի նախագահի հրամանագրով Գուրգեն Ներսիսյանն ազատվել է Արցախի պետական նախարարի պաշտոնից։ Պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հիշեցնենք նաև, որ Սամվել Բաբայանը հայտնել էր, որ ԱԺ-ն նախագահ կընտրի սեպտեմբերի 8-ին։ Միևնույն ժամանակ այդ օրը՝ ժամը 10-ին, տեղի կունենա հանրահավաք, որով «Արցախի ժողովուրդը պետք է պահանջի, որ հանրապետության նախագահ 3 հոգով չեն նշանակում, ժողովուրդը պետք է դուրս գա ինքը ընտրի իր լիդերին»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն