azatutyun.am: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին չնկարահանել և սոցիալական ցանցերում չհրապարակել Զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժ պատկերող կադրեր։
«Բացարձակապես անթույլատրելի է այնպիսի նկարահանումների իրականացումն ու տարածումը, որոնք լուրջ վնաս են հասցնում Ադրբեջանի ազգային անվտանգությանն ու պաշտպանունակությանը, պետական գաղտնիք են պարունակում և վերաբերում են երկրի զինված ուժերին։ Ընդգծում ենք նաև նման անօրինական գործողությունների կանխամտածված կատարումը իրավական պատասխանատվություն է ենթադրում», – նշված է Ադրբեջանի Անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Նշենք, որ օրեր շարունակում համացանցում տարածվում են տեսանյութեր՝ կից գրառումներով, որ Ադրբեջանը զինտեխնիկա ու անձնակազմ է տեղափոխում սահմանային հատվածներ։ Երեկ էլ Արցախի ՊՆ-ն հրապարակել էր տեսանյութ՝ նշելով, որ ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հրետանային միջոցների տեղաշարժեր և կենտրոնացում: