Բորել․ «Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման հարցն այս պահին չի քննարկվում» |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը դադարեցնելու հարցը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«2022 թվականի հուլիսի 18-ին ԵՄ էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման շրջանակներում Ադրբեջանի հետ ստորագրված «էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին» հուշագրի սառեցումն այս պահին չի քննարկվում։ Դրա հետ մեկտեղ ԵՄ շարունակում է բացատրել Բաքվին Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար կացության խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը», – նշում է Բորելը՝ հավելելով, – «Այս խնդրի համարժեք լուծման բացակայությունը կարող է գործնական ազդեցություն ունենալ Ադրբեջանի՝ ԵՄ հետ ունեցած հարաբերությունների վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով