Սա ցեղասպանություն է. Քրիստոֆեր Սմիթը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Սա սարսափելի հանցագործություն է, ցեղասպանություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, բռնապետ Ալիևի կողմից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում ԼՂ հարցով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը:

Նա շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով:

Սմիթը տեղեկացրեց ԼՂ-ում մարդու իրավունքների հետ կապված նոր օրինագծի պատրաստման մասին, հայտնեց, որ աշխատում են դրա ուղղությամբ:

«Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն ընդգրկել Ադրբեջանի մեջ, այդ նպատակը գուցե անընդունելի է, նա դրան փորձում է հասնել ցեղասպանության միջոցով: Նա չի փորձում լուծումներ առաջարկել ԼՂ բնակչության համար»,- նշեց Սմիթը՝ շեշտելով, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կտրել է ԼՂ կապն արտաքին աշխարհի հետ՝ փորձելով նրանց մատնել սովամահության:

Սմիթն ընդգծեց՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցանկացած աջակցություն կդիտվի որպես հանցակցություն: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն