Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Հայկական կողմից կորուստեր չկան: Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ Արցախի ՊՆ-ից նշում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն