aravot.am: ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն ողջունել է Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու Հայաստանի որոշումը:
«Ուկրաինային օգնություն ուղարկելու Հայաստանի որոշումը և՛ ողջունելի է, և՛ մեր ընդհանուր՝ լիբերալ-ժողովրդավարական սկզբունքների և անմիտ ագրեսիայի դեմ ընդհանուր դիրքորոշման հզոր նշան է»,- ասվում է Կոմիտեի՝ X- ում արված գրառման մեջ:
Հիշեցնենք, որ «Ազատությունը», հղում անելով իր աղբյուրներին, երեկ գրել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ Ուկրաինա է ուղակելու հումանիտար օգնություն, որը անձամբ պետք է փոխանցի Աննա Հակոբյանը։ Այս տեղեկությունը, սակայն, հաստատված չէ։