Հետևում ենք իրավիճակի զարգացմանը․ ՌԴ դեսպանությունը՝ Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին |tert.am|

tert.am: ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը տեղեկացված է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ. Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մեկնաբան Ա. Գևորգյանի ձերբակալության մասին:

«Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագրության հետ։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու համար,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն