Բաքվից պնդում են՝ Հայաստանը դեռ դուրս չի բերել իր 10 հազար զինվորականներին Ղարաբաղից |azatutyun.am|

azatutyun.am:  Հայաստանը դեռ դուրս չի բերել իր 10 հազար զինվորականներին Ղարաբաղից, այդ մասին «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա հայտարարել է, որ Հայաստանն այդպիսով չի կատարել նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մի շարք կետեր։

Ամիրբեկովը նաև հայտարարել է, որ Հայկական կողմը Ղարաբաղում ծանր ռազմական տեխնիկա ունի և շարունակում է ականապատումները, չի տրամադրում ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ և չի բացահայտում զանգվածային թաղումների վայրերը։

«Դրանք բոլորը ռազմական հանցագործություններ են, շատ մաnրամասներ չեմ հայտնի, իրավական գործընթացները շարունակվում են», – հայտարարել է Ամիրբեկովը։

Հայաստանը բազմիցս տրամադրել է Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ, հերքել է ադրբեջանական հայտարարությունները ականապատումների և Հայաստանի զինված ուժերի Արցախում ներկայության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն