Բորելը Բայրամովին ասել է՝ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի, և Աղդամի ուղին դրան այլընտրանք չէ

ԵՄ արտաքին արաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Բորելի X-ի միկրոբլոգից։

«Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։

Լաչինի միջանցքը հիմա պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»,- գրել է Բորելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն