Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10-ին` ժամը 09:45-ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։