ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնամուտի արարողությանը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էր 30 պատգամավոր։

Նորընտիր նախագահը երդվել է Սահմանադրությամբ և 17-րդ դարի Ավետարանի վրա։ Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։

Այնուհետև օրհնանքի խոսք է ասել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։

Սամվել Շահրամանյանին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ փոխնախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

Ներկա էին Արցախի Հանրապետության երեք նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն