Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի մաս է». Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: Իրանն անփոփոխ և պարզ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ. Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի Հանրապետության մաս է» (չակերտները-խմբ․): Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է tasnimnews.com-ը:

«Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում մի քանի անգամ հստակորեն հայտարարվել է և գաղտնի չէ։ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի Հանրապետության մաս է» (չակերտները-խմբ), և նրա բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է սահմանվեն հստակ շրջանակում»,- հավելել է նա։

Կրկնելով պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու և լարվածությունից խուսափելու Իրանի կոչը՝ Քանանին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման և խաղաղության ու անվտանգության հասնելու համար կարևոր քայլ է երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն