Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը վայր է դրել մանդատը

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ամենամեծ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին ասված է ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի սեպտեմբերի 11-ի հայտարարությունում։

«Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարությունում։

Արթուր Հարությունյանը 2018-2020 թթ․ զբաղեցրել է Արցախի ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2020-ի մարտի 31-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն