Արդյո՞ք հայ-ամերիկյան զորավարժությունը կանխելու է ադրբեջանական հնարավոր հարձակումը. ԱՄՆ պետդեպի պարզաբանումը |shantnews.am|

shantnews.am: Արդյո՞ք երեկ մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունը ինչ-որ կերպ կանխելու է ադրբեջանական հնարավոր հարձակումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին, ինչին վերջինս բացասական պատասխան է տվել:

«Ոչ, ամենևին: Մենք պարբերաբար մարզվում ենք մեր գործընկերների հետ համատեղ՝ պատրաստականությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերն է և 2003 թվականից ի վեր կայուն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության Պետական ​​գործընկերության ծրագրի մի մաս: Այնպես որ, ոչ, սա սովորական վարժություն է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ իրադարձությունների հետ:»

Մեթյու Միլլերը պատասխանել է նաև զորավարժություններին Ռուսաստանի արձագանքի վերաբերյալ հարցին.

«Ես կարծում եմ, որ հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևանների տարածք, նա պետք է ձեռնպահ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցառումների մասին դասախոսություններից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն