Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում վիճել են ու հարվածներ հասցրել իրար. ձերբակալվել է 3 քաղաքացի |news.am|

news.am: Սեպտեմբերի 9-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, որոնք վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

 Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս հրաժարվել են հաղորդումներ տալուց:

 Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով