Ինչով է բեռնված Արցախ մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարը. նախարարությունը հրապարակել է ցանկը

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախ է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:
 
Տեղեկատվության մեջ նշված է.
«Ստորև ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը.

1. Սննդամթերքի տուփեր – 1000 հատ

Մեկ տուփը ներառում է՝
– արևածաղկի ձեթ 0,9 լ – 1 հատ
– շաքարավազ 1 կգ – 1 հատ
– ցորենի ալյուր 2 կգ – 1 հատ
– մակարոնեղեն 500 գր – 3 հատ
– հնդկաձավար 1 կգ – 1 հատ
– ցորեն 1 կգ – 1 հատ
– սպիտակաձավար 1 կգ – 1 հատ
– վարսակի փաթիլներ 0,5 կգ – 1 հատ
– մսի պահածո 0,5 կգ – 5 հատ

Մեկ կոմպլեկտի տուփի ընդհանուր քաշը՝ 11,4 կգ
 
2. Սպիտակեղեն – 270 տուփ

Մեկ տուփը ներառում է՝
– Անկողնային պարագաներ – 1 հատ
– բարձ – 1 հատ
– վերմակ – 1 հատ

3. Հիգիենայի պարագաների – 200 հատ

Մեկ տուփը ներառում է՝
– ատամի խոզանակ – 3 հատ
– օճառ – 10 հատ:
– ջերմաչափ – 1 հատ
 
4. Մանկական ապրանքներ – 192 տուփ

Մեկ տուփը ներառում է՝
– մանկական կիսել – 1 հատ
– վիտամիններ – 3 հատ
– ատամի խոզանակ – 1 հատ
– մանկական խյուս – 8 հատ
– մանկական ձկան յուղ (կապսուլաներով) – 1 հատ
– մանկական փոշի – 1 հատ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև