«Կրկնում ենք մեր կոչը՝ դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորությունը». Պետդեպ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները շարունակում Է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ, երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Նա վերստին շեշտել է, որ որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված դրանում՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ ունենալով:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է անցել մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կրկնում ենք մեր կոչը կոնկրետ թեմայով՝ դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորությունը՝ որպես կարճաժամկետ, և որպես ավելի երկարաժամկետ՝ երկու երկրների վերջնական համաձայնության գալը», – ասել է Միլլերը։

Պետդեպարտամենտի խոսնակը չի պատասխանել հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին «մեղադրում այն ամենի մեջ, ինչ կատարվում է տվյալ պահին տարածաշրջանում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն