Խանդանյանի կարծիքով՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։  

Խանդանյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս տեմպը։ 

«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու իր նպատակից, ուստի Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց Խանդանյանը։

Հարցին, թե առաջիկայում որևէ միջնորդի կողմից առաջարկություն կա՞ հայկական և ադրբեջանական կողմի միջև հանդիպման, Խանդանյանը պատասխանեց, որ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան։ Նրա խոսքով՝ եթե լինի նման պայմանավորվածություն, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին կտեղեկացնի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով