Արցախի նախագահն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, երկրի ղեկավարն անդրադարձել է  հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին:

Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն