Ադրբեջանի ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։10-ից ժամը 16։20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։