Հնդկաստանը ՀՀ–ին ATAGS հաուբիցներ է մատակարարել. գործարքի արժեքը 155,5 մլն դոլար է․ լրատվամիջոց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի վեց հաուբից, հայտնում է Indian Defence Research Wing–ը` վկայակոչելով տեղական պաշտպանական Bharat Forge L.t.d ընկերության ղեկավար Բաբու Կալյանին։ Նշվում է, որ հաուբիցները մատակարարվել են օգոստոսի սկզբին։ Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակներում։

Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։ Բացի այդ, առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի ևս 84 հաուբից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև