Եվրախորհրդարանն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ Իբադօղլուի գործով |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը բանաձև է ընդունել Ադրբեջանում կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի գործով։

Բանաձևը դատապարտում է շինծու և քաղաքական շարժառիթներով Գուբադ Իբադօղլուին քրեական հետապնդումների ենթարկելը և կոչ է անում ԵՄ պատժամիջոցների ռեժիմի գլոբալ ակտի շրջանակում պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքները կոպտորեն խախտած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևին կողմ է քվեարկել 539 պատգամավոր, 6-ը՝ դեմ, իսկ 24 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն