Ըստ Բաքվի՝ օրերս «հայ անջատողականներ» են լքել ԼՂ-ն, Ստեփանակերտից պնդումը սուտ ու մանիպուլյացիա են որակում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանցիները հայտարարում են՝ օրերս «ուսանողների» անվան տակ «հայ անջատողականներ» են լքել Լեռնային Ղարաբաղը, Ստեփանակերտից այս պնդումը սուտ ու մանիպուլյացիա են որակում՝ վստահեցնելով՝ Հայաստանի որևէ քաղաքացի Արցախի պաշտպանության բանակի զինծառայող չէ։

Baku TV-ն երկու օր առաջ հրապարակած ռեպորտաժում պատմում էր, թե իբր «ուսանողների» անվան տակ «հայ անջատողականներն» են Հակարիի ադրբեջանական անցակետով անցել Հայաստան։

«Անջատողականներ» ադրբեջանցիները համարում են Արցախի պաշտպանության բանակում ծառայողներին ու պատերազմից հետո պնդում՝ Հայաստանը դեռ դուրս չի բերել իր 10 հազար զինվորականներին Ղարաբաղից։

Ադրբեջանցիները թվեր են հրապարակել, թե ամիսի 13-ին Լեռնային Ղարաբաղը լքած 183 հոգուց 155-ը Հայաստանի քաղաքացիներ են, 26-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Ուկրաինայի։

«Քանիցս Արցախի իշխանություններն ու Հայաստանի իշխանությունները հստակորեն հաստատել են, հավաստիացրել են, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակիչ Արցախում զինծառայություն չի իրականացնում», – «Ազատությանը» փոխանցեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Իշխանամերձ Baku TV-ն պնդում է, թե Ղարաբաղից Հայաստան բացառապես տղամարդիկ են գալիս, բայց կադրերում երևում է և՛ կին, և՛ երեխա։ Ի դեպ, ռեպորտաժում օգտագործվել են ոչ թե տեսանկարահանված կադրեր, այլ՝ լուսանկարներ, որոնք երկու օր է գրեթե նույնանման մեկնաբանություններով ադրբեջանական տելեգրամյան ալիքներով են տարածվում։

Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից օգոստոսի 31-ին հրաժարական տված Արտակ Բեգլարյանն «Ազատությանն» ասաց՝ գոնե այն ժամանակ, երբ պաշտոնավարում էր, տեղյակ է եղել ցուցակների մասին։ Նա վերջին տեղափոխության մասին պաշտոնական մարմիններից է ճշտել՝ դուրս եկողները Արցախի լիակատար շրջափակումից հետո աշխատանքը կորցրած շինանարներ են, հանքի աշխատողներ, ուսանողներ, Ռուսաստանի քաղաքացիներ։ Ահա թե ինչու են նկարներում մեծամասամբ տղամարդիկ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն