Միջազգային կառույցներից ՀՀ քաղաքացիները ամենաշատը հակված են վստահելու ԵՄ-ին, ամենաքիչը՝ ՀԱՊԿ-ին․ սոցհարցում

Միջազգային կառույցների շրջանում Հայաստանի քաղաքացիները ամենաշատը՝ 60 տոկոսով, հակված են վստահելու Եվրոպական միությանը, ամենաքիչը՝ 25 տոկոսով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ 2023 թ․ Հայաստանում հասարակական կարծիքի ամենամյա հարցման տվյալներ են, որն իրականացվել է Եվրոպական միության՝ «EU NEIGHBOURS east» ծրագրի շրջանակում 1000 քաղաքացիների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։

Ըստ հարցման արդյունքների՝ վստահության 2-րդ ամենաբարձր մակարդակը՝ 50 տոկոսը, ունի Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)։ 3-րդ տեղում 40 տոկոսով Եվրասիական տնտեսական միությունն է (ԵԱՏՄ), որին հաջորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ)՝ 27 տոկոսով։ 

Ընդհանուր առմամբ, քաղաքացիների 47 %-ը դրական է վերաբերվում ԵՄ-ին, այդ թվում՝ 8 %-ը՝ խիստ դրական, 39 %-ը՝ ավելի շուտ դրական։ 38%-ը այդ հարցին պատասխանել է չեզոք, 6%-ը՝ ավելի շուտ բացասական, իսկ 4%-ը՝ խիստ բացասական։

Հարցման մասնակիցները մատնանշել են նաեւ այն ոլորտները, որտեղ, ըստ իրենց, ԵՄ-ն պետք է ավելի մեծ դեր ստանձնի Հայաստանին աջակցելիս։ Առաջին տեղում պաշտպանական համակարգի ամրապնդումն է (72%), երկրորդ տեղում՝ առողջապահական համակարգը (40%), երրորդ տեղում՝ կրթությունը (31%), հաջորդիվ՝ տնտեսական զարգացում եւ առեւտուր (29%), վերջում՝ արդարադատության համակարգ եւ օրենքի գերակայություն (16%)։

Հարցումն ամբողջությամբ՝ այստեղ

Ինֆոգրաֆիկան՝ ըստ «ԵՄ արևելյան հարևաններ» ծրագրի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով