2023-09-15-ad5b01b2-4e17-4739-94cb-a1af87e50488.jpg

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են Հայաստան բերում Սնուփ Դոգին |news.am|

news.am: Մենք Երեւանի երիտասարդությանը շատ մեծ նվեր ենք պատրաստել. Սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ է կառավարությունն այդքան փող ծախսել, որ էդ աստղին բերի Հայաստան ու Երեւան: Մենք ասում ենք՝ 3 հազար տարվա ժողովուրդ ենք, իսկ որեւէ մեկը վիճակագրություն արե՞լ է, թե Հայաստան բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի: Այո, նաեւ դրա համար ենք բերում, որ երբ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցցանցերում: Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել: Հայաստանը ապրում է, կա, ու զարգանում է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն