Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել |armtimes.com|

armtimes.com: Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առավոտյան առնվազն 42 չվերթ հետաձգվել է, իսկ չորսը չեղարկվել է, համաձայն Yandex-ի ժամանակացույցի ծառայության տվյալների։

Այս մասին գրում է ria.ru-ն:

Մոսկվայի ժամանակով ժամը 8.47-ի տվյալներով՝ Վնուկովոյում երկու չվերթ հետաձգվել է, երեքը՝ չեղարկվել, իսկ Դոմոդեդովոյում 27 չվերթ հետաձգվել է, ևս մեկը չեղարկվել է։

Շերեմետևոյում 13 չվերթ է հետաձգվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն