«Dasaran.am»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Լևոն Սահակյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձինք խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար էին հափշտակել։ Ընդհանուր 106.3 մլն. ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանն ու «Dasaran.am»-ի սեփականատեր Սուրեն Ալոյանը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն