2023-09-17-4c536eb8-2e92-48bc-8f21-fd33785597a7.jpg

Ավարտվել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի այցը Ռուսաստան |tert.am|

tert.am: Ավարտվել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունի վեցօրյա աշխատանքային այցը Ռուսաստան։

«Կիմի զրահապատ գնացքն այսօր առավոտյան հատել է Ռուսաստանի հետ սահմանը՝ Արտյոմ-Պրիմորսկի 1 կայարանի մերձակայքում», – հաղորդում են մոսկովյան լրատվամիջոցները։

Այցի վերջին օրը Կին Չոն Ունը ևս մեկ անգամ հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, այցելել է Վլադիվոստոկում գտնվող Հեռավորարևելյան դաշնային համալսարան։ 

Սա Կիմ Չոն Ունի առաջին արտեկրյա այցն էր վերջին 4 տարիների ընթացքում։ 2019 թվականին նա կրկին այցելել էր Ռուսաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն