Արցախի նախագահի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

«Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:

Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ:

Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն