Արցախյան կողմում մեկ վիրավոր կա․ Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ըստ նախարարության՝ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 17։45-ի սահմաններում, կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ»,- հայտնում են ՊՆ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն