Այսօր առավոտյան՝ ժամը 07։00-ի սահմաններում, Լաչին-Ստեփանակերտ և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհներով ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը՝ ընդգծելով, որ Աղդամ-Ասկարան-Ստեփանակերտ ճանապարհը բաց է և պետք է լինի այդպես։ «Դա Ադրբեջանի սկզբունքային, արդարացի, օրինական և անշրջելի դիրքորոշումն է»,- նշել է Հաջիևը։
«ԿԽՄԿ-ն բեռնատարներով ալյուր և դեղորայք է ուղարկել»,- հայտնել են ԿԽՄԿ Բաքվի գրասենյակից։