Վրաստանի հայ համայնքը ցույց է արել՝ բողոքելով Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների անբավարար լուսաբանման դեմ

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 17-ին ցույց է անցկացրել Վրաստանի Առաջին հանրային հեռուստաալիքի մոտ՝ բողոքելով Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների անբավարար լուսաբանման դեմ, որից հետո սկսվել 24-ժամյա նստացույց։ Այս մասին հայտնում է Region monitoring տելեգրամյան ալիքը։ 

Վրաստանի հայ համայնքի հայտարարության մեջ նշվել է․ «Դատապարտում ենք Առաջին հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենի այցը ժամանակավոր օկուպացված հայկական Շուշի քաղաք, երբ մի քանի կիլոմետր այն կողմ Արցախի 120.000-անոց բնակչությունը Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության։ Դատապարտում ենք հայկական բաժնի ղեկավարի պաշտոնում Ռամիլա Ալիևայի պաշտոնավարումը, ով Ադրբեջանի դիկտատորի ակնհայտ երկրպագուն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն