Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:
 
«Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
 
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) գյուղատնտեսության նախարար.
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
7) քաղաքաշինության նախարար.
8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Նշենք, որ Արթուր Հարությունյանը Արցախի ԱԺ պատգամավոր էր, ամենամեծ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավարը։ Նա հրաժարականի մասին հայտարարությամբ հանդես էր եկել երեկ։ Այսօր նրա լիազորությունները դադարեցվել են։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն