2023-09-18-826638d5-e2b2-4adf-ba43-4625583321be.jpg

Դեսպան Փոլադյանն ու Օմանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունը

Աշխատանքային այցով Մասկատում գտնվող Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ Կահիրե) սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Օմանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ, շեյխ Ֆայսալ Բին Աբդուլլահ Ալ-Ռավասի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները՝ այս հարցում կարևորելով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը։

Կողմերի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մոտ ապագայում օմանական պատվիրակության Հայաստան այց կազմակերպելու և Երևանում հայ-օմանական գործարար համաժողով անցկացնելու վերաբերյալ։

Միաժամանակ, երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համատեղ ջանքեր գործադրել՝ երկու պետությունների միջև փոխադարձ ներդրումների խրախուսման, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն