Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ականի պայթյունից Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակից է մահացել։ Այս մասին նշված է երկրի ՆԳՆ-ի, Պետական անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմը պատահարի համար մեղադրում է հայկական կողմին, թե իբր Արցախի ՊԲ-ի տեղադրած ականն է եղել ոստիկանության ծառայողների մահվան պատճառը։ Դեպքը, ըստ հաղորդագրության, Թաղավարդ գյուղում տեղակայված ՊԲ ստորաբաժանումներն են տեղադրել ականը։
Նշվում է, որ ՆԳՆ աշխատակիցները «Կամազ» մակնիշի մեքենայով մեկնել են այն վայրը, ուր տեղի է ունեցել Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության աշխատակիցների մահվան պատճառ դարձած դեպքը, որի համար ևս մեղադրում են հայկական կողմին։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր, որ դեպքի հետևանքով 2 քաղաքացիական անձ է մահացել։
Այս հաղորդագրությունը Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է։