Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։10֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Արցախյան կողմից այսօր երեք անգամ հերքել են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունները, որոնք վերաբերում են Ասկերանի շրջանում կրակոցներին, հակատանկային ական տեղադրելուն և աքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը ճնշելուն։